Սիրիան կհաղթի օտարերկրյա դավադիր ուժերին, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Սիրիացի ժողովուրդը թույլ չի տա նրանց հասնել իրենց նպատակներին: Այն, ինչը տեղի է ունենում հիմա, ուղղված է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի դեմ:
Քանի որ Սիրիան անկյունաքարն է, օտարերկրյա ուժերը կենտրոնացել են նրա վրա, որպեսզի նրանց դավադրությունը հաջողություն ունենա ամբողջ տարածաշրջանում»,- Բաշար Ասադի խոսքերը մեջբերում է САНА գործակալությունը:
Ինչպես հաղորդվում էր՝ կիրակի օրը Սիրիայի նախագահը բանակցել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալաէդին Բուրուջերիի հետ:









































