Ինչպես նորաձևության բազամթիվ տներ, լեգենդար Chanel-ը ևս չի սահմանափակվում՝ բացառապես նորաձևության հավաքածուներ ներկայացնելով: Այսուհետ Chanel-ը կարտադրի նաև սպորտային համալրումներ: Սպորտային ապրանքների հայտնի արտադրողների հետ Chanel-ը ստեղծել է նորաձև սպորտային աքսեսուարներ և նույնիսկ գույք:
Chanel-ի հեղինակային դիզայներական հեծանիվը սև-սպիտակ գույների մեջ է, հագեցված կաշվե երեք խցիկ-պայուսակներով: Շրջանակի վրա է տեղադրված յուրաքանչյուր նորաձևության հետևորդին շատ լավ ծանոթ ընկերության լոգոտիպը: Երկանիվ այս հրաշքը հայտնվելու է Chanel-ի խանութներում 12 500 դոլարով դեկտեմբերի սկզբից մինչև ծննդյան տոների վերջը:
Ձկնորսության սիրահարների համար նորաձևության հայտնի տունն առաջարկում է ձեռքով պատրաստած ձկան կարթ: Առաջարկվում է նաև թրթուռների համար տարա, այս ամբողջն առաջարկվում է հորթի կաշվից պատրաստված տուփի մեջ:
Թենիսի սիրահարներին առաջարկում են վարդագույն ռակետ և գնդակներ` Chanel-ի գրաֆիկական լոգոտիպով:
Լեռնադահուկային սպորտի սիրահարների համար ևս առաջարկ ունի Chanel-ը. կամիր փայտից, ապակեթելերից և ալյումինից պատրաստված դահուկներ, որոնք կարող են օգտագործել և՛ պրոֆեսիոնալները, և՛ սիրողական մակարդակի դահուկորդները:
Ծովային ալիքները նախընտրողները կարող են ձեռք բերել սերֆինգի երկգույն տախտակը:















































