Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը ձերբակալել են ահաբեկչական երկու բջջիջների անդամների, որոնք պատրաստվում էին հարձակում իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների և օտարերկրացիների վրա, կիրակի օրը հայտնել է թագավորության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ահաբեկիչները, համաձայն ուժային գերատեսչության հայտարարության, գործել են երկրի երկու խոշորագույն քաղաքներում`Էր-Ռիադում և Ջիդդայում: Նշվում է, որ երկու խմբերն էլ «եղել են ահաբեկչության կազմակերպման եզրափակիչ փուլում և փորձնական պայթյուններ են իրականացրել» մեգապոլիսի սահմաններից դուրս:
Սաուդյան Արաբիայի քաղաքացիներից բացի՝ ահաբեկչական կազմակերպության անդամներից են եղել նաև Եմենի քաղաքացիները:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ահաբեկիչները հրահանգներ ստացել են արտասահմանից «Ալ-Քաիդիա» միջազգային կազմակերպության անդամներից:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները «Ալ-Քաիդիայի» դեմ 2003 թվականից պայքար են մղում: Ռադիկալ կազմակերպության անդամները կոչ են անում երկրում տապալել միապետական կառուցվածքը և մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացրել, որոնք ուղղված են եղել նաև օտարերկրյա քաղաքացիների դեմ: Այդ դիմակայության զոհ է դարձել թագավորությայն անվտանգության ուժերի 87 ներկայացուցիչ:










































