Նրանք, ովքեր ցանկանում են անցկացնել հիշարժան երեկո կամ ամուրիների երեկույթ, Մայամիի ճապոնական ռեստորանում առաջարկում են սուշին, ռոլլին և սաշիմին փորձել մերկ կանանց մարմնով մատուցման տարբերակով:
«Ինչո՞ւ է անհրաժեշտ սեղանը, եթե կարելի է անմիջապես մարմնի վրայից ուտել»,- ասվում է ռեստորանի կարգախոսներից մեկում: Սուշիի մատուցումը՝ մերկ կնոջ մարմնի վրա, արժե 500 դոլար:
Ճապոնիայում հինավուրց ժամանակներում գոյություն ուներ մերկ կանանց մարմնի միջոցով սուշին մատուցելու ավանդույթ, այն ի սկզբանե հասու էր միայն ազնվականության ներկայացուցիչներին, ովքեր, համարվում էր, որ անմեղ աղջկա մարմնի վրայից էին ուտում սուշին. դա բխում է գեյշաների մշակույթից: Իմաստը հետևյալն էր. կերակուրը պետք է հաճույք պատճառի և այդ զգացողությունն ուժեղացնելու համար այն մատուցում են մերկ մարմնի վրա, որն ուտելիքին է փոխանցում իր էներգիան: Այսօր, սակայն, այն դարձել է սովորական ուրախ զվարճանքի միջոց`կորցնելով իր սկզբնական իմաստը:
Մինչ մատուցելը աղջիկների մարմինները լվացվում են հատուկ նյութերով, իսկ ինտիմ հատվածները ծածկվում են ծաղիկներով. սուշին մատուցվեում է կամ ծաղկի տերևի մեջ կամ անմիջապես մարմնի վրա:
Հյուրերը հրավիրվում են հատուկ սենյակներ, որտեղ արդեն մատուցված է սուշին, մարմնի վրայից ուտելիքը վերցնում են հատուկ փայտիկների միջոցով և դնում իրենց ափսեների մեջ: Ձեռքով կամ փայտիկներով աղջիկներին հպվելն արգելվում է:










































