UniCredit իտալական բանկը հաստատել է, որ համագործակցում է ամերիկյան իշխանությունների հետ, որպեսզի հետաքննեն միջազգային պատժամիջոցների հնարավոր խախտումները, հաղորդում է BBC-ն:
Համաձայն Reuters գործակալության և Financial Times թերթի հաղորդագրությունների՝ բանկը կարող էր խախտել պատժամիջոցները, որոնք Իրանի դեմ սահմանել էր Վաշինգտոնը: Բանկը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տեղեկությունը:
ԱՄՆ հետաքննում է գերմանական HypoVereinsbank բանկի գործունեությունը, որը UniCredit-ը ձեռք է բերել 2005 թվականին: UniCredit-ը հայտարարում է, որ հետաքննությունը տարվում է ԱՄՆ արդարդատության նախարարության կողմից:
Համաձայն ամերիկյան օրենսդրության՝ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված ֆինանսական պատժամիջոցները խախտող անձինք, կարող են տուգանվել մեկ միլիոն դոլարով, ինչպես նաև դատապարտվեն մինչև 20 տարվա ազատազրկման: