Այսօր` օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում հրդեհ է բռնկվել «Պեժո» մակնիշի ավտոմեքենայում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է,որ հրդեհի արդյունքում ավտոմեքենան ամբողջովին այրվել է:
Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից:
Բարեբախտաբար, այս պահի տվյալներով, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել են, որ ավտոմեքենայի համարանիշները եղել են 097 ՕՕ 01:
Գ.Շամշյանը հայտնում է, որ նշված համարանիշները գրանցված են Ազգային ժողովի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին:
Ավտոմեքենան վարել է Գոռ Նավասարդյանը:
Արդեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզի հրշեջները:
Տեղում են եղել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, կպարզվի փորձաքննության արդյունքներից:

















































