Thursday, 11 06 2026
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»

Շարքային Աշոտին դատում են հակառակորդի հանցանքի՞, թե՞ ենթադրության հիմքով

ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունից հանրությունը տեղեկանում է, որ «Մարտի 17-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է»: Նույն օրը քրեական գործ է հարուցվում սպանության փաստով, սակայն այդ օրը հենակետում եղած բոլոր զինծառայողներին տանում են ռազմանական ոստիկանություն, բոլորին հարցաքննելուց հետո բաց են թողնում, իսկ շարքային Աշոտ Կոսգանդելյանին պահում, երկու շաբաթ անց էլ՝ ձերբակալում: Նրան մեղադրում են զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշաբար համածառակցին մահ պատճառելու մեջ (քր. օրի 373-րդ հոդվածի 3-րդ մասով):

«Առաջին լրատվական»-ը՝ հղում անելով Աշոտ Կոսգանդելյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանին, ավելի վաղ անդրադարձել էր այս գործին և նշել, Ստեփանակերտի ռազմական ոստիկանության մեկուսարանում Աշոտ Կոսգանդելյանի նկատմամբ բռնություններ են գործադրել, որ նա մարտի 17-ին, Ասկերանում մահացած զինծառայող Ահարոն Հայրապետյանի սպանությունը վերցնի իր վրա: Ա. Կոսգանդելյանը 4 անգամ ցուցմունք էր փոխել: Սկզբնական ցուցմունքում նա ընդունել է, որ անզգույշ կրակոցով մահ է պատճառել իր ծառայակցին, այնուհետև 2 անգամ պնդել է, որ այդ խոստովանական ցուցմունքը տվել է ծեծի ազդեցության ներքո: Պաշտպանի պատմելով՝ «Առանձնատեսակցությունից հետո Աշոտի մոտ են մտնում նրա ծնողները և դուրս գալու ժամանակ հայտնում են, որ Աշոտը մեզ տարբեր ձևերով փորձում էր հասկացնել, որ ինքը կապ չունի այդ սպանության հետ և ստիպված է այդ ցուցմունքները տվել: Նույն օրը փորձում եմ ևս մեկ անգամ մտնել Աշոտի մոտ, սակայն թույլ չեն տալիս` նշելով, որ պահանջագիրը, որով ես պետք է ներս մտնեմ, չունի կնիք: Միայն Շուշիի բանտում ես պարզեցի, որ պահանջագիրը, որով ես պետք է ներս մտնեմ, պիտի ունենա փաստաբանի կնիք»:

Ստեփան Ոսկանյանի խոսքով, մեղադրանքը հիմնված է հենց Աշոտի ցուցմունքի վրա, բացի այդ «ապացույցից» ուրիշ ապացույց գոյություն չունի: Իսկ Աշոտին որպես մեղադրյալ ներգրավելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ահարոն Հայրապետյանի մահվան պահին միայն Աշոտն է եղել նրա մոտ:

Փաստաբանի փոխանցմամբ՝ «Մինչ վարույթն իրականացնող քննչական աշխատակիցների ժամանելը, բարձրաստիճան սպաները եկել են ստուգել զենքերը և պարզել են, որ որևէ զենքից կրակված չի եղել (տեղում գտնվող)»: Այդ և այլ հանգամանքներ հաշվի առնելով էլ, պաշտպանական կողմը գտել է, Աշոտին մեղադրանք առաջադրելը ճիշտ չէ, և տարբեր ատյաններ դիմում-բողոքներ է ուղարկել: Դրանից հետո, քննչական բաժնի պետն օգտագործելով իր լծակները (հոգեբանական, գուցե ֆիզիկական ճնշումներ գործադրելով), որպեսզի նա պնդի իր մեղքը հաստատող ցուցմունք, որ իր արձակած կրակոցից է մահացել զինծառայողը: Ըստ փաստաբանի՝ եթե չլիներ Աշոտի ցուցմունքը, միակ վարկածը պաշտոնականն էր մնալու` մահացել է հակառակորդի կողմից արձակված գնդակից, միայն թե բոլորը պնդում էին, որ կրակոցը եղել է մոտ տարածությունից:

Եվ Կոսգանդելյանին այսպիսի մեղադրանք է ներկայացվել. «նա ծառայելով թիվ N զորամասի 4-րդ հրաձագային գումարտակում՝ …որպես դիպուկահար, շարքային, 2011թ. մարտի 11-ից 18-ն ընդգրկված լինելով մարտական հերթապահության թիվ 122 մարտական դիրքում, 2011թ. մարտի 17-ին գտնվելով հանգիստ հերթափոխում, ժամը 17:30-ի սահմաններում դիրքի ճաշարանի դիմացի հարթակում տեսնելով, որ նույն մարտական դիրքում հերթապահության ընդգրկված, արթուն հերթափոխում գտնվող, նույն ջոկի ժամկետային զինծառայող, շարքային Ահարոն Հայրապետյանին ամրակցված ՊԿ տեսակի ԲԼ 103 համարի գնդացիրը դրված է հարթակի աջ կողմում գտնվող ծաղկաթմբի վրա, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, բռնելով գնդացրի բռնակից և ցուցամատը դնելով ձգանի վրա, նպատակ ունենալով հանել կափարիչի տակ տեղադրված և փամփուշտներով լիցքավորված ժապավենը, որից հետո՝ ամրացված պահեստատուփը, մյուս ձեռքով փորձել է բացել կափարիչը, որի ընթացքում կրակոց է արձակվել և դրա հետևանքով ծաղկաթմբի վրա գտնվող Ա. Հայրապետյանին պատճառել աջ ուսի շրջանում միջանցիկ հրազենային վիրավորում, որն անզգուշությամբ առաջացրել է Ա. Հայրապետյանի մահը»:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում Աշոտը չի ընդունել մեղադրանքը և պատմել, որ 2011թ. մարտի 17-ին ինքը, Ա. Ավագյանը, Դ. Աթոյանը, Ա. Հայրապետյանը, Ն. Բեգլարյանը, Հ. Հակոբյանը, Մ. Հայրապետյանը գտնել են հերթապահության մեջ թիվ 122 մարտական դիրքում: Ժամը 17:30-ի սահմաններում ինքը և Ն. Բեգլարյանը եղել են հանգստի հերթափոխում, ինքը՝ գետնատնակում, իսկ Ն. Բեգլարյանը ճաշարանի մոտ: Երբ ինքը գնացել է ճաշարանի մոտ Ա. Հայրապետյանը իրենից հեռախոսն է ուզել, ինքը պատասխանել է, որ դրել է ծաղկանոցի վերևում արևի տակ լիցքավորվելու համար: Ա. Հայրապետյանը բարձրացել է, որ այն վերցնի և երբ այն տվել է իրեն, կրակոցի ձայն է լսվել, որից հետո Հայրապետյանը իջել է ծաղկանոցից և պառկել գետնին: Նրա ուսից արյուն էր հոսում: Կրակոցի ձայնը ոչ հեռվից էր, ոչ մոտիկից և չի կարող ասել այն հակառակորդի կողմից էր, թե ոչ, սակայն նրա կանգնելու տեղը հակառակորդի կողմից տեսանելի էր: Ինքը օգնել է Ա. Հայրապետյանին` ՙպլաշ-պալատկան՚ դրել է գլխի տակ, գնացել է գետնատնակ և ասել, որ շտապ բժիշկ կանչեն: Մոտ 10-15 րոպե անց եկել է բժիշկը, օգնություն ցույց տվել և Ահարոնին տեղափոխել են հոսպիտալ: Դեպքի պահին Մխիթար Հայրապետյանը և Դավիթ Աթոյանը դիտակետում հերթապահում էին, սակայն ինքը չի կարող ասել՝ նրանք տեսել են Ահարոնի ընկնելը:

Ա. Հայրապետյանի զենքը եղել է վահանակի վրա: Աշոտը նաև դատարանում հայտնել է, որ դեպքից մի քանի օր առաջ Ահարոնի և Մխիթարի միջև վիճաբանություն է եղել, սակայն չի կարող ասել, լուրջ է եղել, թե ոչ: Դեպքից հետո իրենց տարել են ՌՈ բաժին: Իրեն հարցաքննել են հաջորդ օրը և 17 օր մնացել է ՌՈ բաժնում: Իր նկատմամբ թեթևակի բռնություն է եղել և սպառնալիքներ: Լուսադեմին էին հարցաքննում, ինքը ասել է, որ ոչ մի կապ չունի Ահարոնի վիրավորման հետ, նրա մոտ կանգնած է եղել, սակայն նրանք իրեն չեն հավատացել: Չի հիշում ինչ ցուցմունքներ է տվել, բայց այդ ցուցմունքները ինքը տվել է, որ իր ինքնասիրությանը և սրբությանը չկպնեն: Ինքը ասել է, որ Ա. Հայրապետյանը իր ընկերն է եղել, նման բան չի կարող լինել: Նաև նշել է, որ ցուցմունքը մի քանի անգամ փոխելուց հետո, երբ տարել են «Շուշի» ՔԿՀ, այնտեղ նորից ցուցմունք է տվել, որ ինքն է արել, քանի որ երկար ժամանակ այնտեղ մնալով տեսել է, թե ինչ է կատարվում:

Մեկուսարանի աշխատակիցների կողմից ճնշում գործադրվել է, ասել են, որ ՙատկազով՚ ինքը չդատվի, ջահել է, ինքը ցուցմունքը փոխել է, որ հետո դուրս գալուց հետո հարազատների մոտ չամաչի: Չի կարող ասե՝լ հոգեբանական ճնշում եղել է, թե ոչ: Ինքը քննչական բաժնի պետ Դավթյանի մոտ ցուցմունք է տվել. նա ասել է, որ գնա մտածի, եթե ճիշտը չասի իրեն այնպիսի բաներ են սպասում, ինքը դրա ազդեցության տակ է նման խոստովանական ցուցմունք տվել: Եթե ինքը կապ ունենար, ապա որպես ընկեր կխոստովաներ: Մեկուսարանում գտնվելու ընթացքում Ահարոնի եղբայրը և հորեղբայրը իրեն հանդիպել են, հարցրել են, թե ինքը որևէ կապ ունի, ինքը ասել է, որ իրենք ընկերներ են եղել, իրենց մեջ որևէ կոնֆլիկտ չի եղել, նրանք թողել են ու գնացել:

Նկատենք, որ գործով վկաներից և ոչ մեկը չի տեսել, որ Կոսգանդելյանը կրակած լինի, ուղղակի բոլորի ենթադրությունն այն է, որ մոտ տարածությունից է կրակված՝ ներքևից վերև, որը չէր կարող հակառակորդի կողմից լինել և դեպքի այդ վայրն էլ՝ ծաղկանոցի առաջին թումբը հակառակորդի համար տեսանելի չէ: Բոլորն էլ պնդել են, որ Աշոտի և Ահարոնի հարաբերությունները ընկերական են եղել, նրանց միջև վեճ չի եղել և կրակելու առիթ էլ չէր կարող լինել: Թե ինչու են հենց Կոսգանդելյանի վրա հարմարեցնում այս մեղադրանքը՝ անհասկանալի է, բայց որ գործում նաև բացեր կան. Դեպքից մեկ օր առաջ 122 մարտական դիրքի ավագ Աշոտ Ավագյանի ծննդյան օրն է եղել, որը նշել են և ալկոհոլ օգտագործել (ինչո՞ւ է այնտեղ ալկոհոլ բերվել): Իր ցուցմունքում վերջինս նշել է, որ այդ ժամանակ ոչ մի վեճ, կռիվ չի եղել, բայց ինքը այդ օրը Մխիթարի քթի շրջանում վնասվածք է նկատել, հարցրել է, թե ինչ է եղել, վերջինս պատասխանել է, որ գլուխը պատահական կպել է ծաղկանոցը սահմանափակող բետոնե շպալի եզրին և վնասել:

Նկատենք, որ հենց նույն տեղում էլ հաջորդ օրը դեպքը եղել է… Այսինքն ինչ-որ վեճի, քաշքշուկի մասին պատառիկներ կան Կոսգանդելյանի (Ահարոնի և Մխիթար միջև դեպքից օրեր առաջ եղած վեճը), Աշոտ Ավագյանի ցուցմունքներում (Մխիթարի քթի քերծվածքը), որոնք կարծես թե մյուս վկաները թաքցնում են: Ուշագրավ է նաև Դավիթ Աթոյանի ցուցմունքը. ինքը շարքային Մխիթարի հետ է դիտակետում հերթապահության եղել. Ժամը 17:30-ի սահմաններում դիտակետի ձախ կողմից կրակոցի ձայն է լսել ու անմիջապես այդ պահին լսել Ա. Կոսգանդելյանի բարձր ձայնը, որը ասում էր «Ահարոնին խփեցին»: Այդ ժամանակ Մխիթար Հայրապետյանը կանգնած էր դիտակետի մուտքի մոտ և ոչինչ չէր ասում, ինքը մտածել է, որ նրանք կատակում են: Սակայն մոտ 30 վայրկյան անց Մխիթարը իրեն ասել է, որ իրոք Ա. Հայրապետյանին խփել են: Հետաքրքիր է, թե 30 վայրկյան անց Մխիթարն ինչպե՞ս է հստակ իմացել Ահարոնի սպանության մասին՝ առանց դեպքի վայր վազելու:

Հարց՝ արդյո՞ք նա դեպքի վայրից չի եկել և որքան ժամանակ կխլեր ծաղկանոցի մոտից իր ու Դավիթի հենակետի մուտքի մոտ հասնելը: Արդյո՞ք կրակոցը Մխիթարի և Ահարոնի (նրա մարմնի վրա բութ գործիքներից առաջացած քերծվածքներ են հայտնաբերվել՝ հասցված մահից ոչ շատ առաջ) վեճի, Մխիթարի քթի քերծվածքի այսպես ասած շարունակությունը չէ և արդյո՞ք հնարավոր չէր, որ կրակոցը արձակված լիներ ոչ թե Կոսգանդելյանի կողմից՝ հետևից, երբ տուժողը թեքված է եղել՝ անմիջապես ծաղկանոցի վերևից բջջայինի մարտկոցը վերցնելու, այլ ծաղկանոցի անմիջապես պատի տակից, երբ Ահարոնը արդեն վերցրած է եղել մարտկոցը և, ինչպես Կոսգանդելյանն է ասում՝ տվել իրեն: Հենց այդ պահին էլ կրակոց է լսվել: և այդ դիրքում ևս հնարավոր է, որ Ահարոնը հրազենային վնասվածք ստանար ներքևից վերև, հետևից՝ թիակի տակից դեպի առաջ ուղղությամբ:

Ի դեպ, դեպքի վայրի զննությամբ հենց այդ պատի վրա են նաև արյան հետքեր եղել: Եթե այս վարկածը մոտ է իրականությանը, ապա Կոսգանդելյանը կարող էր տեսած լինել կրակողին (ով գուցե կրակել ու արագ թաքնվել է), պարզապես դատարանում և նախաքննության մարմնի մոտ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ «չի ծակվել»՝ գուցե հուսալով, որ կգտնեն իրական մեղավորին, կամ վերջինս ինքը կխոստովանի: Եթե այդ անձը հայտնի է Կոսգանդելյանին և նա կբացահայտի, ապա նրա մեղադրանքը պետք է փոխվի՝ հանցագործության մասին իմանալ չհայտնելու, իսկ իրական մեղադրյալը մեղադրվի սպանության մեջ: Բայց առայժմ դատաքննությունն այդ ուղղությամբ չի գնում, և առաջին ատյանը Աշոտ Կոսգանդելյանին դատել է 6 տարվա ազատազրկման՝ իրավաբանորեն ՝ անզգուշերն համածառայակցին մահ պատճառելու համար, իսկ իրականում գուցե «տղավարի լռելու» կամ իրավապահների ճնշման տակ սեփական անձին մեղադրելու հետևանքով: Նրա պաշտպանն այժմ վերաքննիչ բողոք է բերել և դատարանից ակնկալում է կամ՝ արդարացնել իր պաշտպանյալին, իսկ եթե ոչ, ապա գոնե նշանակել մեղմ ու համաչափ պատիժ:

Իսկապես տպավորություն կա, որ Ա. Կոսգանդելյանին դատում են ենթադրությունների վրա, ինչն անթույլատրելի է, քանի որ կան չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում