Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Եվրոպական միության հիմքում ընկնող նոր համաձայնագրի ծրագրերը որոշակի ուրվագծեր են ստանում:
Der Spiegel-ի տվյալներով` դեռ այս տարվա ընթացքում ԵՄ պետությունների ղեկավարները և կառավարությունները կարող են համաժողովի հրավիրման որոշում կայացնել, որի գործառույթը նոր պայմանագրի համար իրավական բազայի մշակումն է: Այս մասին հայտարարել է եվրոպական քաղաքականության վերաբերյալ Գերմանիայի կանցլերի խորհրդական Նիկոլաուս Մայեր-Լանդրուտը:
Համաժողովի հրավիրման ամսաթիվը պետք է ընդունվի ԵՄ դեկտեմբերյան հավաքի ժամանակ:
Սակայն Մերկելի ծրագրերը դեռ չեն ընդունվում ԵՄ-ում Գերմանիայի գործընկերների շրջանում:











































