Համաշխարհային պատերազմից մնացած հազարերորդ ռումբը Հյուսիսային ծովի ջրերում ոչնչացվել է Բելգիայի և Հոլանդիայի ականազերծողների կողմից:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները` 360կգ քաշով և մեկ մետր երկարությամբ ռումբը վնասազերծվել է Հոլանդիայի ափից 20 Մղոն հեռավորության վրա:
Ամեն օր բելգիացի և հոլանդացի ձկնորսները ցանցերով ծովից հանում են հարյուրավոր չպայթած ռումբեր: Դրանց մեծ մասը ջրերում տեղակայվել են հակահիտլերյան դաշնակիցների կողմից:
2005թ-ին ձկնորսական նավերից մեկի վրա պայթել է նման մի ռումբ, որի հետևանքով զոհվել է երեք ձկնորս:
Այդ ժամանակվանից սկսած՝ երկու երկրների նավաստի-ականազերծողների կողմից ոչնչացվել է ընդհանուր առմամբ հազար ռումբ:










































