«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին «Ֆուլհեմ»-ի հետ հանդիպումից հետո խոսել է խաղի մասին:
«Հրաշալի էր՝ հենց մեկնարկային խաղում գոլ խփելը: Ինձ դուր եկավ խաղը, հավանում եմ «Ֆուլհեմ»-ը. նրանք երբեք չեն թողնում, որ հեշտ խաղ խաղաս:
Մենք երեք միավոր վաստակեցինք, ու դա ամենակարևորն է: «Օլդ Թրաֆորդ»-ը գերազանց մարզադաշտ է, երկրպագուների ընդունելությունը՝ էլ ավելի: Այս ամենն ինձ համար նոր մարտահրավեր է»,- BBC-ն մեջբերում է Պերսիի խոսքերը:








































