Փետրվարի 22-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25, 26-ին մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ։
Արևելյան շրջաններում 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ։
Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։ 25-ի գիշերը նույնքան կբարձրանա։
Սպասվելիք եղանակի տեսության մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը։