Վենեսուելայի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել խոշորագույն նավթամուղային համակարգի աշխատանքները գազի պայթյունի հետևանքով: Ինչպես հաղորդում է Reuters-ը` այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Էներգետիկայի նախարարության ղեկավար Ռաֆայել Ռամիրեսը:
Ռամիրեսի խոսքով` Paraguana Refining Center-ը կարող է աշխատանքները ամբողջական ծավալով վերականգնել ամենաշուտը երկու օրից: Վերջին տվյալների համաձայն` գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 24 մարդ, ավելի քան 50-ը վիրավոր է:
Վթարի զոհերի թվում եղել են երեխաներ: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է ոչ միայն գործարանը, այլև դրան հարակից, այդ թվում` բնակելի շենքերը:
Պայթյունի պատճառը մինչ օրս հայտնի չէ: Հաղորդվում է միայն, որ գազը պայթել է արտահոսքի հետևանքով, սակայն թե ինչն է դարձել արտահոսքի պատճառ` դեռ հայտնի չէ:










































