Եթե դուք կարծում եք, որ ժամացույցը կարելի է կրել միայն դաստակին, ապա դիզայներ Սթիվեն Գրոտելը կստիպի ձեզ փոխել պատկերացումները այդ մասին: Բանն այն է, որ նա ստեղծել է միայն ադամանդից և սպիտակ ոսկուց կազմված մատանի-ժամացույցների մի հավաքածու:
Սթիվեն Գրոտելը շարունակում է քանդել բոլոր սահմանները զարդերի և քրոնոմետրիայի միջև: Նրա նոր Ring հավաքածուի յուրաքանչյուր նմուշը զարդարված է թանկարժեք քարերով:
Այսպես, նրա առանձնահատուկ հավաքածուի ժամացույցներից մեկը պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց, զարդարված է լեռնային ճենապակու և ադամանդի բյուրեղներով: Ժամացույցի ամբողջ իրանը պատրաստված է ադամանդից:
Այս ժամացույց-մատանին զարդարված է 3,7 կարատանոց 347 ադամանդներով: Այս զարդերի արժեքը 22-44 հզ դոլար է:











































