Սիրիայում սպանված հայտնի չեչեն դաշտային հրամանատար Ռուսլան Գելաևի որդի Ռուստամը հողին է հանձնվել Վրաստանի Դուիսի գյուղում: Այս մասին հաղորդել է տեղի չեչենական համայնքի ներկայացուցիչ Մայա Հանգոշվիլին:
«Նա իմ հարզատն էր` զարմուհուս ամուսինը»,- ասել է նա:
Հուղարկավորությունը տողի է ունեցել օգոստոսի 18-ին տեղի գերեզմանատանը: Մայա Հանգոշվիլու խոսքով` Գելաև կրտսերը զոհվել է մզկիթում տեղի ունեցած պայթյունից, սակայն նա սովորել է Եգիպտոսում:
Կինը չգիտի, թե ինչպես է իր 24-ամյա ազգականը հայտնվել Սիրիայում:
Խռովարարների համացանցային կայքերից հայտնի է դարձել, որ Գելաևը ժամանել է Սիրիա կառավարական զոքերի դեմ մարտերին մասնակցելու համար:










































