Երևանում առաջիկա 5 օրերի ընթացքում սպասվում են ձյունաանձրևային տեղումներ, սակայն 22-23-ին արևոտ կլինի։
23, 24, 25, 26-ին ամպամած և ձյունոտ եղանակ է սպասվում, բայց ցերեկը և երեկոյան ժամերին եղանակը տաքանալու է 2-4, 5-7 աստիճանով։
Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը։