Իրանում ընդդիմության ղեկավար Միրհոսեին Մուսավիին բաց են թողել հիվանդանոցից, որտեղ նրան տեղակայել էին հինգշաբթի:
Նրան վերադարձրել են տնային կալանքի տակ, որտեղ նա գտնվում է 2011թ-ի փետրվարից:
Ընդդիմադիր առաջնորդի առողջական վիճակը կարգավորվել է: Օգոստոսի 22-ին նրան անգիոգրֆիա են արել:
Մուսավին, նրա կինը` Զահրա Պահնավարդը, և ևս մեկ ընդդիմադիր տնային կալանքի տակ էին այն բանից հետո, երբ ելույթ են ունեցել «արաբական գարնանը» աջակցելու ակցիա անցկացնելու կոչերով:
Ընդդիմության երկու առաջնորդներն էլ իրանական իշխանություններին մեղադրում են 2009թ-ի նախագահական ընտրությունների տվյալների կեղծման և մարդու իրավունքների խախտման մեջ: