Վաղը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունենալու կոնֆերանս «Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման միջազգային-իրավական մեխանիզմները» թեմայով:
Aze.az լրատվականի փոխանցմամբ, քննարկումների հիմնական թեմաներն են միջազգային անվտանգության գիտական ասպեկտը, Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը տարածաշրջանային հակամարտությունների կոնտեքստում, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:
Փորձագետները ուսումնասիրելու են ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր ուղիներն ու դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա:







































