Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, ռուսաստանցի լրագրողների մի խումբ արդեն 2 օր է՝ կապի դուրս չի գալիս: Խմբի 7 անդամներից 4-ը տղամարդ են, 3-ը` կին: Նրանք նախաձեռնել էին նյութ պատրաստել Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Միառժամանակ նրանք գտնվել են Ալժիրի, Լիբիայի և Չադի սահմանագծին, հետո մեկնել են Տրիպոլի, որտեղից փետրվարի 21-ին պետք է վերադառնային Մոսկվա:
Այսօր հայտնի է դարձել, որ Լիբիայում զոհվել են նաև 2 եգիպտացիներ: Եգիպտոսը հիմա իր քաղաքացիներին արագորեն տարհանում է Լիբիայից: Որոշ տեղեկություններով, նրանց թիվը Լիբիայում հասնում է մեկ միլիոնի: Քանի որ սպասվում է, որ Լիբիայի կողմից կարող են փախստականների մեծ հոսքեր լինել, ինչպես նաև՝ որ սահմանի լիբիական հատվածը մյուս կողմից գերթե չի վերահսկվում, Եգիպտոսի ռազմական իշխանությունները որոշում են կայացրել զորամիավորումներ տեղակայել սահմանի ողջ երկայնքով: