Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Տյումենի դատարանը 4 և 3 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտել հանցավոր խմբի 2 ադրբեջանցի անդամների, ովքեր, օգտագործելով հայրենիքում իրենց կապերը, Բաքվից Տյումեն են տեղափոխել հաշիշի մեծ խմբաքանակ:
Նրանցից մեկը, որը Բաքու-Տյումեն գնացքի ուղեկցորդներից է, 10,5 կիլոգրամ թմրանյութը տեղափոխել է գնացքի վագոններից մեկում՝ ածուխի մեջ:
Տյումենում թմրանյութը դիմավորել է ադրբեջանցիների ռուս հանցակիցը, սակայն քիչ անց ձերբակալվել է: