«Հայաստանի գործատուների հանրապետական միության» գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը և տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան հարկային վարչարարության բարեփոխումներին, մասնավորապես՝ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացմանը:
Մակարյանը նշեց, որ էլեկտրոնային համակարգը միտված է նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերը, սակայն համակարգը դեռևս կատարյալ չէ, և տարեվերջին այն գերծանրաբեռնվել ու պարալիզացվել է:
Մակարյանի կարծիքով, խնդիրը կարգավորելը ժամանակի հարց է, նա չբացառեց նաև, որ նման վիճակը կարող է կրկնվել:
Վարդան Այվազյանը տեղեկացրեց, թե մինչև 2014 թվականը պետք չէ, որ բոլոր տնտեսվարողները հարկային հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Նա նաև նշեց, որ մշակվում է միանգամայն նոր հարկային օրենսգիրք, որն ամբողջովին կարգավորելու է վարչարարության հետ կապված խնդիրները:
Այվազյանի գնահատմամբ, մեզանում լրջագույն խնդիր է ստվերային շրջանառության չհարկվելը, ինչին էլ ուղղված կլինեն բարեփոխումները:









































