Մայրենի լեզվի տոնի կապակցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը փետրվարի 21-ին հանդիպել է Գյումրու դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ:
Սրբազանը լեզվի պահպանման հարցում կարևորում է ինչպես ընտանիքի, այնպես էլ դպրոցի, բարձրագույն և ուսումնական հաստատությունների դերը: Առաջնորդի կարծիքով, մայրենիի օր ունենալը հպարտության արժանի իրողություն է, սակայն անելիքները բավական շատ են, քանզի թերացումներն ու բացթողումներն այս ուղղությամբ նկատելի են:
Իսկ անաղարտ հայերենով խոսելու համար Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարևորել է գրաբար լեզվի իմացությունը:
Ուսուցիչները նույնպես իրենց կարծիքն են արտահայտել` գտնելով, որ այսօր մայրենի լեզվի անաղարտության պահպանումը դարձել է հրամայական: Խոսակցական լեզու ներմուծված օտարոտի բառերն ու արտահայտությունները հասարակությանը հեռացրել են երբեմնի ոսկեղենիկ հայերենից։










































