Փետրվարի 24-ին Բաքու է ժամանելու Հունգարիայի պետքարտուղարը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Ժոլտ Նեմետը:
Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված է Նեմետի հանդիպումները կառավարության անդամների հետ, ինչպես նաև մասնակցություն Հունգարիայի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը. հաղորդում է APA-ն:
Նշենք,որ այս ամսվա ընթացքում Ադրբեջան պետք է այցելեր նաև Հունգարիայի արտգործնախարարը, սակայն այցը անհայտ ժամանակով հետաձգվել է:










































