Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, այսօր Աբխազիայում այսօր սկսվում է մարդահամարի երկրորդ փուլը: Առաջինն անցկացվել էր անցած տարվա սեպտեմբերին, երկրի դժվարամատչելի լեռնային բնակավայրերում:
Դիտորդական առաքելությամբ ԱԲխազիա են ժամանել Ռուսաստանի պետական վիճակագրական կոմիտեի ձ աշխատակցիներ:
Մարդահամարն անցկացնելու է 680 մարդ, որոնց զգալի մասը դպրոցների ուսուցիչներ են: Նրանց 8 օրվա աշխատանքի համար վճարվելու է 3,600 ռուսական ռուբլի:
Մարդահամարն անցկավելու է 16 կետից բաղկացած ձևաթղթերի հիման վրա: Վերջին անգամ Աբխազիայում բնակչության հաշվառում կատարվել էր 2003-ին, որի արդյունքում պարզվել էր, որ երկրամասում բնակվում է մոտ 210,5 հազար մարդ: