Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ մետրոյի «Երիտասարդական» կայարանի, պետհամալսարանի և այլ բուհերի շրջակայքում ազգային տարազով աղջիկները երիտասարդներին փաթեթավորված աղի բլիթներ էին բաժանում:
Այստեղ արտառոց ոչինչ չէր լինի, եթե բլիթների տակ, կարմիր սրտաձև կտրտված թղթի վրա չլիներ «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» գրառումը: Իհարկե, ԲՀԿ-ական սրտաձև բլիթների վրա նաև Սուրբ Սարգսի անունն էր նշված:








































