Լիբիայի իշխանությունները զգուշացրել են Եվրամիությանը, որ եթե այդ կառույցը շարունակի աջակցել ցուցարարներին, ապա Տրիպոլին կդադարեցնի համագործակցությունը Եվրոպայի հետ Հյուսիսային Աֆրիկայից անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի եվրոպական մայրցամաք կասեցնելու գործում:
Մինչդեռ այսօր Reuters գործակալությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի` Եվրամիության արտաքին գործերի նախարարները պատրաստվում են հռչակագիր ընդունել` Լիբիայում ցուցարարների դեմ կիրառված բռնությունների կապակցությամբ: Գործակալությանը հայտնի է դարձել այդ հայտարարության նախագծի վերաբերյալ:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այսօր Բելգիայի մայրաքաղաքում քննարկում են Պարսից ծոցի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներոմ ստեղծված իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվելու Եգիպտոսում և Լիբիայում ծավակվող իրադարձություններին:








































