Коммерсант-ը տեղեկացնում է ,որ Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավոր Բալա Բեստաուտը ծեծել է առողջապահության նախարար Օտար Գասսիևին:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին մայրաքաղաք Ցխինվալիի փողոցներից մեկում: Պատգամավորը մի քանի անգամ բռունցքով հարվածել է նախարարին, որը, կորցնելով գիտակցությունը, ընկել է գետնին, ինչից հետո Գասսիևը տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Իրավապահները հետաքննություն են սկսել և հայտարարել, որ մեղավորները կպատժվեն:
Պարբերականի տեղեկություններով, կոնֆլիկտը կարող էր ծագել այն բանից հետո, որ նախարար, իր տեղակալի պաշտոնից հեռացրել է Բեստաուտի կնոջը: