Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ին, այսօր օրվա առաջին կեսին վրաց-հարավօսական հակամարտության գոտում պետք է տեղի ունենա ձերբակալված անձանց փոխանակություն:
Նախատեսված է, որ դա տեղի կունենա սահմանային Էրգնետի գյուղում:
«Փոխանակումը տեղի կունենա առաջիկա ժամերին: Հարավօսական կողմը Վրաստանին կփոխանցի 7 մարդու, վրացիները նույնպես 7 ձերբակալված օսի են տալու», ասել է Հարավային Օսիայի նախագահի` հետհակամարտային կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Բորիս Չոչիևը:
Փոխանակմանը ներկա են լինելու նաև Ռուսաստանի ներկայացուցիչներ: