Ռուսաստանի հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկին, որը դատապարտվել է ազատազրկման մինչև 2018թ., այսօր հարցազրույց է տվել Коммерсант-Власть ամսագրին, որտեղ ներկայացրել է իր կարծիքն ու կանխատեսումնեն 2012թ. Ռուսաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ:
«Փորձում եմ Դմիտրի Մեդվեդևին վերաբերվել ըմբռնումով և երբեմն նույնիսկ համակրանքով: կարծում եմ, որ նա կարող էր ավելին անել` չնայած բոլոր սահմանափակումներին: Չուզե՞ց: Չստացվե՞ց: Մեխանիզմը շատ դանդաղաշարժ է, փաստորեն մեխանիզմները շա՞տ սահմափակ են: Վախենալո՞ւ է ձեռք տալ այդ հսկային: Հասկանում եմ: Սակայն պետք է քննադատեմ այլընտրանքային և լրացուցիչ քայլերը (Մեդվեդևի գործադրած – 1in.am): Չեն օգտագործվել բոլոր հնարավորությունները, ոչ բոլոր ախտորոշումներն են արված ազնիվ և ամբողջությամբ»:
Նա նաև խոսել է Պուտինի` 2012թ.-ին հնարավոր առաջադրման մասին` նշելով, որ ժողովուրդը չի պաշտպանի ներկայիս վարչապետի որոշումը` մասնակցելու ընտրություններին: Նա պարզաբանել է, որ եթե Պուտինն առաջադրվի ապա դա կնշանակի, որ «իշխանության հանգիստ փոխանցումը տեղի չունեցավ: Կրկնել այն հանգիստ պայմաններում այլևս գրեթե անհնար կլինի», ավելավրել է նա:
Խոսելով երկրի ապագայի մասին` նախկին օլիգարխը նշել է, որ փոփոխություններ Ռուսաստանում կարող են լինել միայն հեղափոխական ճանապարհով, սակայն միաժամանակ ասել է, որ կողմնակից է էվոլյուցիոն ճանապարհին:











































