Ինչպես հաղորոդում է Reuters գործակալունը, 1989թ. Սուդանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Օմար Ալ-Բաշիրը չի պատրաստվում առաջադրվել հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք կայանալու են 2015թ.-ին: Գործակալությանն այս մասին տեղեկացրել է իշխող` Սուդանի ազգային կոնգրես կուսակցության բարձրաստիճան մի պաշտոնյա:
Ավելի վաղ նաև հայտնի է դառել, որ Օմար Ալ-Բաշիրը հայտարարել է երկրում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու իր որոշման մասին: Դրանց թվում` երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիքային սահամնափակումը կհասցվի 60 տարեկանի: Կստեղծվի կաշառակերության դեմ պայքարի հանձնաժողով, ինչպես նաև կավելացվի երիտասարդության ներկայությունը կառավարությունում:
Հավանաբար Սուդանի իշխանության այս քայլերն ուղղված են բացառելու արաբական աշխարհում սկսված հուզումների շարունակությունը նաև Սուդանում: Թեպետ իշխող ՍԱԿ-ում Օմար Ալ-Բաշիրի այս քայլի` արաբական աշխարհի երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապը հերքել են:








































