Ինչպես հաղորդում է BBC-ն, բախումներ են սկսվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում: Մինչ այդ հակակառավարական բողոքի ակցիաները տեղի էին ունենում մայրաքաղաքից դուրս: Ըստ հեռուստաալիքի` բախումներ են արձանագրվել ինչպես Տրիպոլիի մայրաքաղաքում, այնպես էլ քաղաքի չորս այլ շրջաններում: Տրիպոլիում լսվում են կրակոցներ, ոստիկանությունն օգտագործում է հրազեն և արցունքաբեր գազ:
Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ զոհվածների թիվը վերջին օրերի բախումների արդյունքում հասել է 233-ի: Զոհերի մեծ մասը եղել են Բենղազի քաղաքում, որտեղից էլ սկսվել են հակակառավարական ելույթները:










































