Իրաքի հյուսիսում զինված գրոհայինները շաբաթ օրը սպանել են առնվազն վեց շիա մահմեդականների:
Ամերլի արվարձանը, որտեղ տեղի են ունեցել սպանությունները, հիմնականում բնակեցված է թուրքմենական ծագում ունեցող շիա մահմեդականներով:
Ինչպես տեղեկացրել է Agence France-Presse գործակալությունը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը, կրակողները եղել են մոտոցիկլետներով: