Nabucco-ի արժեքը կարող է ավելանալ, հաղորդում է EUbusiness տեղեկատվական պորտալը` հղում անելով Nabucco Gas Pipeline International նախագծի գործադիր տնօրեն Ռայնհարդ Միթչեքին:
Նրա խոսքով, իրանական միջուկային խնդրի շուրջ լարվածությունը ազդել է նախագծի վրա, և խողովակաշարի մի մասը Իրանից կարող է տեղափոխվել Իրաք, ինչը նշանակում է, որ դրա երկարությունը կավելանա մոտ 550 կիլոմետրով` խողովակաշարի երկարությունը հասցնելով 3900 կիլոմետրի:
Չնայած այս փոփոխությունը դեռ պաշտոնապես հաստատված չէ, սակայն նման պարագայում նախագծի 7,9 միլիարդ արժեքը կարող է ավելանալ: Այդուհանդերձ, առայժմ կոնկրետ թվեր չեն նշվում:
Նշենք, որ Nabucco-ի շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի:










































