Ռուսաստանի ռազմաօդային ուժերի դերը երկրի ազգային անվտանգության ապահովման գործում կաճի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ռազմաօդային ուժերի 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Այսօր, երբ մենք իրականացնում ենք բանակի և նավատորմի լայնածավալ վերազինման ծրագիր, մեր առանցքային և պարտադիր առաջնահերթություններից է ռազմաօդային ուժերի զարգացումը և կատարելագործումը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ երկրի ռազմաօդային ուժերի կառուցվածքում կաճի ռազմաօդային ուժերի դերը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Պուտինը հիշեցրել է, որ մինչև 2020թ. սպառազինության ծրագրի շրջանակներում զինված ուժերը կստանան 600 նոր ինքնաթիռ և 1000 ուղղաթիռ՝ չհաշված արդիականացված համակարգերը: