90 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի կոմպոզիտոր և երաժշտական խմբագիր Ջոն Շտրաուսը: Նա մահացել է Լոս Անջելեսում` ծերերի համար նախատեսված բուժարանում:
Իր կյանքի ընթացքում Շտրաուսն արժանացել է ութ «Օսկարի»` ֆիլմերի լավագույն երաժշտություն անվանակարգում: Նրա ամենահայտնի գործերից է «54-րդ մեքենա, դուք որտե՞ղ եք» երգիծական ֆիլմի համար գրված երաժշտությունը:
Ջոն Շտրաուսը նաև դարձել է «Մոցարտ և Սալյերի» ֆիլմի գլխավոր հերոսը, ինչպես նաև ֆիլմի երաժշտական համակարգողը:
Այս մասին հաղորդում է The Los Angeles Times թերթը:











































