Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը կորցրել է հերթական զինծառայողին: Միջադեպը տեղի է ունեցել Լենքորանում տեղակայված զորամասում:
19-ամյա զինծառայող Քամալ Սահիբօղլու Ալիևը օգոստոսի 1-ին ընկել է զորամասի ճաշարանի տանիքից: Վնասվածքներ ստացած զինծառայողին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Զինծառայողը մահացել է օգոստոսի 3-ին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է այս փաստը: