Հարավաֆրիկյան Հանրապետությունը երեկ դարձել է BRIC-ի անդամ, որին մասնակցում են նաև Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը (BRIC-ը այդ չորս պետությունների անվանումների առաջին չորս տառերի հապավումն է.– 1in.am):
«Այսուհետ այս բլոկը կոչվելու է BRICS», հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Փրանաբ Մուքերջին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նախարարը նաև հայտնել է, որ 2011թ. այս երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանում:
Տեղեկացնենք, որ այս երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի մոտ 26%-ը, բնակչության` 42%-ը, աշխարհի ՀՆԱ-ի` 14.6%-ը: