Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը Marca-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել իր երբեմնի թիմակից Ռոնալդոյի հասցեին:
«Ռոնալդոն իր սերնդի լավագույն ֆուտբոլիստն էր: Երբ նա որոշեց թողնել ֆուտբոլը, ինձ մոտ հարց առաջացավ` կարո՞ղ էր նա ավելիին հասնել: Պատասխանը միանշանակ դրական էր: Ես լավ եմ ճանաչում նրան, և վստահեցնում եմ, որ նա կարող էր ավելիին հասնել: Նա հրաշալի ֆուտբոլիստ էր, ով կարող էր դաշտում աներևակայելին անել: Ռոնալդոն բացառիկ ունակություններ ուներ: Մրցակցի դարպասի մոտ նա անգերազանցելի էր: Ովքեր տեսել են նրա մարզումներն ու խաղը` հաստատ գիտեն ինչի մասին եմ խոսում: Այդ ամենը բառերով բացատրելն անհնար է»:
Հիշեցնենք, որ աշխարհի կրկնակի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ բրազիլացի Ռոնալդոն օրեր առաջ հայտարարեց, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: