Երեկ ամբողջ օրվա ընթացքում սոցիալական ցանցերում և ինտերնետ այլ կայքերում սկսել են տարածվել կոչեր փետրվարի 20-ին Մարոկոյի քաղաքների փողոցներ դուրս գալու և կառավարության հրաժարականը պահանջելու մասին: Դրանք հայտնվել են Facebook սոցիալական ցանցում և Youtube-ում:
Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, այս գործընթացում առավել ակտիվ են իսլամիստական կազմակերպությունները: Ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին կոռումպացվածության, ինչպես նաև սեփական շահերը սպասարկելու մեջ` կտրված լինելով ողջ ժողովրդից: Սակայն ընդդիմադիրները միաժամանակ հայտարարել են, որ ցույցերն ընդդեմ թագավոր Մուհամադ 6-րդի չեն, այլ կառավարության, և որ նրանք նպատակ չունեն գահընկեց անել նրան:
Երեկ «արթնացել է» Արաբական երկների լիգա կազմակերպության ևս մեկ անդամ: Ջիբութիում փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ` բողոքելով կառավարության դեմ և պահանջելով նրա հարաժարականը: Այս տարի աֆրիկական այդ երկրում, որը գտնվում է մայրցամաքի հյուսիսարևմտյան մասում, պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ: Երկրի նախագահ Իսմայիլ Օմար Գելեն արդեն երկու ժամկետ պաշտոնավարում է, և որոշ տվյալներով` պատրաստվում է նորից առաջադրվել, չնայած սահմանադրությամբ դրված արգելքին:
Գելեի տոհմը արդեն մի քանի տասնամյակ իշխում է այս երկրում: Բողոքի ակցիաներն ինչպես քաղաքական իշխանության, այնպես էլ կոնկրետ նրա տոհմի դեմ են:
Տեղեկացնենք նաև, որ Ջիբութիում են գտնվում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմաբազաները:











































