Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը զոհվել է զենքի հետ իր ծառայակցի անզգուշաբար վարվելու պատճառով: Միջադեպը գրանցվել է Ղազախի շրջանում տեղակայված զորամասում:
Զինծառայող Բահրուզ Ռահիմովը սպանվել է իր ծառայակցի կողմից անզգուշաբար նրա ուղղությամբ արձակված կրակոցից: Նշվում է, որ ծառայակիցը տվյալ ժամանակ մաքրելիս է եղել իր զենքը, որը պատահաբար կրակել է և սպանել է Ռահիմովին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: