Ռուսական Русснефть ընկերությունը երկրաբանական հետազոտություններ է անցկացնում Ադրբեջանում, Ղազախստանում և Մավրիտանիայում, տեղեկացնում է РИА-Новости-ն:
Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Միխաիլ Գուցերիևը, հավելելով, որ այդ ուսումնասիրությունների արդյունքում 1 կամ 2 տարվա ընթացքում կոնկրետ որոշումներ կկայացվեն:
Ընկերությունը խոշորագույններից է Ռուսաստանում, որն այս տարի արդյունահանել է 12,7 միլիոն տոննա նավթ, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը հասցվելու է 14,7 միլիոնի: