Monday, 08 06 2026
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

Մեկնարկել են տնօրենների հավաստագրման քննությունները

Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար նախատեսված քննական գործընթացը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով և հաջողություն մաղթելով քննության մասնակիցներին, նշել է.

«Դպրոցներում մեր սերունդներին լավ տնօրեններ են անհրաժեշտ ոչ միայն մարդկային, այլև հմտությունների, կարողությունների և գիտելիքների տեսանկյուններից։ Ուստի հանրակրթության մասին օրենքով սահմանված և մեկուկես տարի տևած նախապատրաստական գործընթացը համարում ենք ավարտված։

Մենք թեստերից հանել ենք բոլոր այն հարցերը, որոնք կարող են երկիմաստ թվալ, մեկնաբանելի և առաձգական լինել իրենց պատասխանների մեջ։ Փորձել ենք մասնագիտական վիճարկումների տեղ չթողնել, սակայն եթե կունենաք այլ տեսակետ և պատրաստ կլինեք այն հիմնավորել, հանձնաժողովը պարտավոր է ձեզ ազատ հնարավորություն տալ՝ արտահայտելու սեփական կարծիքը։ Եղեք ազատ, մասնագիտական բանավեճի բռնվեք և փորձեք ապացուցել, որ դուք ճիշտ եք»,- կոչ է արել Ա.Աշոտյանը և հավելել, որ չի բացառվում որոշակի ժամանակահատված անց գործընթացը կիրառվի նաև մասնավոր դպրոցների տնօրենների համար։

Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարում կկազմակերպվի հավաստագրման ևս երկու քննական գործընթաց: «Հավաստիացնում եմ, որ սա այն հիմնական գործիքներից է, որով մենք կփորձենք բարելավել հանրակրթության ոլորտը մոտակա տարիներին, որովհետև դպրոցների կառավարման խնդիրներն այսօր խստապես շաղկապված են կրթության որակի, օրինականության հետ։

Մենք ցանկանում ենք, որ մեր դպրոցներում մեր երեխաների ապագայով զբաղվեն գիտակ, համապատասխան հմտություններ, գիտելիքներ ունեցող մարդիկ»,- ասել է Ա. Աշոտյանը։

Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր (թեստային) և բանավոր: Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քնությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել և ընտրվել տնօրեն։

Քննական առաջին օրը հայտագրված 25 հավակնորդից մասնակցում էին 24-ը, որից 9-ը չեն հաղթահարել գրավոր (թեստային) փուլը: 100 տոկոս արդյունք են ցուցաբերել 2 հավակնորդ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար անցկացվող քննությունները կշարունակվեն հետևյալ օրերին. 2011 թվականի փետրվարի 23, 25, մարտի 2, 4, 9, 11, 16, 18, 22, 23, 25, 29, 30, ապրիլի 1։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում