Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) ընդդիմադիրները հայտնում են, որ սպանել են ռուս գեներալ Վլադիմիր Կոջիևին, որը Սիրիայի Պաշտպանության նախարարությունում և ռազմական հրամանատարությունում աշխատում էր որպես խորհրդական:Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն:
ՍԱԲ-ը հեռուստաալիքի եթերում ցույց է տվել սպանված գեներալի՝ Սիրիայում տրված անձը հաստատող փաստաթուղթը: Բացի այդ, ընդդիմադիրները նշել են, որ չեզոքացրել են գեներալի թարգմանչին՝ Ահմադ Աիկին:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ՍԱԲ ընդդիմադիրները պնդում են, որ Կոջիևին չեզոքացնելու գործողության ընթացքում իրենց ձեռքն են ընկել մի քանի կարևոր փաստաթղթեր և քարտեզներ:
Ընդդիմադիրների խոսքերով՝ միայն այն փաստը, որ ռուս գեներալն աշխատում էր Սիրիայում, ցույց է տալիս, թե որքան ակտիվ է Մոսկվան ներգրավված Սիրիայի նախագահի հակառակորդների դեմ պայքարում:
Հաղորդագրության մեջ սակայն չի նշվում՝ որտեղ և ինչ հանգամանքներում է սպանվել ռուս գեներալը:












































