Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի խորհրդարանի փոխխոսնակ Պետեր Բիզենբախը պահանջել է Գերմանիայից արտաքսել մահմեդական ծայրահեղականին, որին լրատվամիջոցները անվանում են Սամի Ա: Ժողովրդական ընտրյալի խոսքերով` Թունիսից ներգաղթյալը ոչ միայն նախկինում Բեն Լադենի թիկնապահն է եղել, այլև ներկայումս էլ է զբաղվում ծայրահեղական մահմեդականության քարոզչությամբ:
Հարավային Աֆրիկայից ներգաղթյալին արտաքսելու մասին որոշումը կայացվել էր դեռ 2006թ.-ին, բայց գործը փակվել էր:
Բանն այն է, որ մահմեդականը ամուսնացած է Գերմանիայի քաղաքացու հետ և այդ ամուսնությունից ունի երեք երեխա: Գերմանական օրենքների համաձայն` նրան հայրենիք արտաքսելու ոչ մի հնարավորություն չկա:
Բիզենբախը իր երկրի արդարադատությանը կոչ է արել պաշտպանել Գերմանիայի քաղաքացիներին:
Քաղաքական գործիչը համարում է, որ ռազմական կրթությամբ վտանգավոր սալաֆիտը իրավունք չունի երկար ժամանակով մնալ Գերմանիայում:








































