Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Դեսպան Ղալաչյանը հավատարմագրերն է հանձնել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչին

Փետրվարի 16-18-ը տեղի ունեցավ Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի այցը Սերբիայի Հանրապետություն:

Փետրվարի 17-ին դեսպան Ղալաչյանը Բելգրադի կառավարական պալատում իր հավատարմագրերը հանձնեց Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչին: Հավատարմագրերի հանձնումից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին քաղաքական երկխոսության խորացման, բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ: Զրույցն անցավ բարեկամական, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի գործնական քննարկման մթնոլորտում:

Դեսպան Ղալաչյանը Սերբիայի նախագահին փոխանցեց նախագահ Սարգսյանի ջերմ ողջույնները, ինչին ի պատասխան նախագահ Տադիչը խնդրեց իր բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի իր գործընկերոջը` նշելով, որ ջերմությամբ է հիշում 2009-ին Հայաստան կատարած իր այցը և սպասում է նախագահ Սարգսյանի պատասխան այցին:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ ունեցավ Սերբիայի Ազգային Ժողովի նախագահ դր. Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչի, իսկ Սերբիայի ԱԳՆ-ում` պետական քարտուղար, դեսպան Միրկո Ստեֆանովիչի, Ռուսաստանի և Եվրասիայի վարչության տնօրեն, դեսպան Գորան Ալեքսիչի, դիվանագիտական արարողակարգի ծառայության ղեկավարի հետ:

Գործնական և կառուցողական հունով ընթացած այս հանդիպումների ժամանակ կողմերը կարևորեցին երկու բարեկամ երկրների միջև համագործակցության հետագա ծավալումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, իրավապայմանագրային դաշտի կայացումը, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում հարաբերությունների աշխուժացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում