Չինաստանի կանանց հավաքականը հաղթանակ է տարել Լոնդոնի Օլիմպիական խաղերի սեղանի թենիսի մրցաշարում` եզրափակիչում վստահ հաղթանակ տանելով Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Բրոնզե մեդալի համար մղվող պայքարում Սինգապուրի հավաքականն առավելության է հասել Հարավային Կորեայի ընտրանու նկատմամբ:
1. Չինաստան
2. Ճապոնիա
3. Սինգապուր
Եզրափակիչ
Չինաստան — Ճապոնիա` 3:0.
Երրորդ տեղի համար պայքար
Սինգապուր – Հարավային Կորեա` 3:0







































