Ռուբեն Հայրապետյանը պետք է ղեկավարեր մոմավառությունը, ոչ թե «Հարսնաքարը» բարիկադ դարձներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` խոսելով այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մուտքի մոտ կազմակերպած ոստիկանության վերահսկողության մասին: Ըստ նրա՝ Վահե Ավետյանի մահով բարձրացրած բողոքը հասարակության շրջանում մարդկային է, քաղաքացիական:
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ եթե Ռուբեն Հայրապետյանը միանար մոմավառությանը և նույնիսկ ղեկավարեր այն, քաղաքացիական հասարակությունը կարձանագրեր, որ իրավական պետության կայացման համար ևս մեկ անձ կա՝ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի, իսկ նա «Հարսնաքարը» դարձրել է բարիկադ, թեև որևէ մեկը չի կարող ասել, որ պայքարն անհիմն է:
«Ռուբեն Հայրապետյանը պետք է պաշտպաներ ժողովրդին»:










































