Corriere dello Sport-ի հաղորդմամբ, «Միլան»-ը պատրաստվում է առաջարկություն անել Մադրիդի «Ռեալ»-ին Սերխիո Ռամոսին ձեռք բերելու համար: Իսպանիայի հավաքականի պաշտպանի դիմաց «Միլան»-ն «արքայական» ակումբին կհանձնի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյին:
Վերջին շրջանում Ալլեգրին թիմի հիմնական կազմում տեղ չի գտնում Պատոյի համար, իսկ «Ռեալ»-ն ամռանը պատրաստվում է վաճառել Քարիմ Բենզեմային և անպայման նոր հարձակվող է ձեռք բերելու: «Միլան»-ն էլ վաղուց է լավ պաշտպան փնտրում: Այդ տեսանկյունից գործարքը հավանական է թվում:








































