Մինչ Պետերբուրգում կայանալիք Մադոննայի շոուն, հեղինակավոր գեղարվեստական խորհուրդը պետք է դիտի փոփ-դիվայի ելույթը, մանավանդ, եթե դրա մեջ «բաց տեսարաններ» և «սթրինգներ» լինեն: Այս մասին հայտարարել է պատգամավոր Սերգեյ Մալինկովիչը, գրում է «Ռոսբալտ»-ը:
Պատգամավորի խոսքով, եթե երգչուհին իրեն ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզ թույլ տա, նրա հոնորարից պետք է տուգանք պահել, սակայն միայն համերգից հետո:
Սերգեյ Մալինկովիչը հիշեցրել է, որ Թուրքիայում վերջերս ունեցած համերգի ժամանակ Մադոննան հանել էր կրծկալը, իսկ Հռոմում հանդես էր եկել ժանեկազարդ սթրինգով:








































