Thursday, 18 06 2026
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ

Հալեպում երկու հայ է զոհվել (թարմացված)

«Առաջին լրատվական»-ին Հալեպից հայտնում են, որ այսօր քաղաքում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել է մեկ հայ, մեկը` վիրավորվել է: Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ մարտերը քիչ առաջ են դադարել, ուստի առավել մանրամասն տվյալներ դեռ չկան: Մեր տեղեկություններով` մահացածի անունը Վիգեն է: Նշենք, որ այս մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա:

Yerkir.am-ի փոխանցմամբ, Հալեպի հայկական թաղամասերում այսօր տեղի ունեցած բախումների ընթացքում արձանագրված զոհերի թվում հիշատակվում են հայազգի երկու քաղաքացիներ, ովքեր ընդհարումներին մասնակից են դարձել կամավորության սկզբունքով և անհատական նախաձեռնությամբ անդամագրվելով իբրև հասարակական կամավորներ։

Սպանվածների մեջ են 1957 թվի ծնված Վիգեն Ղազար Քալիայջյանը և ևս մեկը , որի տվյալները ճշտվում են։ Մկրտիչ անունով մեկ հայ էլ վիրավոր է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների նրանք զինվորական ծառայության մեջ չեն եղել և անհատական նախաձեռնությամբ մասնակցել են հասարակական կարգի պաշտպանությանն ու դարձել բախումների մասնակից։

Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ այսօր առավոտից Հալեպում գործող զինյալների խմբերը փորձել են գրավել հայաշատ թաղամասում գտնվող կառավարական շենքերից մեկը, ինչը կասեցվել է կառավարական զորքերի կողմից։ Շուրջ երկու ժամ տևած գործողությունն ավարտվել է, երբ իշխանությունները օդուժ են կիրառել և հետ մղել զինյալներին։ Այժմ արդեն համեմատաբար հանգիստ է և կրակոցները դադարել են։

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը yerkir.am-ին հաստատել է, որ տեղի ունեցած կրակոցներն ուղղված չեն հայերի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում