Հոլանդիայի առաջնությունը պատրաստ է ընդունել համակարգ, որն ավտոմատ կերպով կորոշի՝ արդյոք գոլը եղե՞լ է, թե՞ ոչ: Ինչպես հաղորդում է հոլանդական պորֆեսիոնալ լիգայի ղեկավարությունը, այս նորարարությունը կներդրվի Հոլանդիայի առաջնությունում 2013/14 մրցաշրջանում:
«Մենք կարծում ենք, որ լիգան պատրաստ է նոր կանոններ ընդունել: Մենք միշտ պատրաստ ենք ընդունել ֆուտբոլի տեխնիակական նոր զարգացումները: Ներկայումս Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան քննարկում է տարբերակները, և մենք վստահ ենք, որ մյուս մրցաշրջանից հոլանդական ֆուտբոլում կներդրվի ավտոմատ գոլ որոշելու համակարգը»,- ասել է պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Գիս դե Յոնգը:








































